Զինվորական հաշվառում

Հաշվառման ենթակա քաղաքացիները
իրավունք ունեն.

1
ծանուցվել
զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետի մասին՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով,
2
ազատվել
կամ բացակայել աշխատանքից, արձակվել ուսումից՝ ըստ ծանուցագրի ժամկետի,
3
անցնել
բժշկական քննություն, անհրաժեշտության դեպքում` բուժում ստանալ առաջնահերթ ու անվճար կարգով,
4
ստանալ
պիտանիության մասին բժշկական եզրակացության և հետազոտության օրինակները՝ ծնողի, խնամակալի միջոցով:
Զինվորական մասնագիտություն ունեցող կամ պայմանագրային զինվորական ծառայության դիմած իգական սեռի ՀՀ քաղաքացիները հաշվառման են վերցվում 18 տարեկանում:
Հաշվառման ենթակա քաղաքացիները
պարտավոր են ներկայանալ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ.
7
օրվա ընթացքում՝ հաշվառման նոր վայր ժամանելուց հետո,
16
տարին լրանալուն պես,
7
օրվա ընթացքում՝ դատապարտված կամ ազատազրկված լինելուց հետո, զինվորական ծառայության ընթացքում պատժից ազատվելուց հետո:
Ի՞նչ է
զորակոչը

Զորակոչի ենթակա քաղաքացիներն
իրավունք ունեն.

1
անցնել
առողջական վիճակի հետազոտություն և փորձաքննություն,
2
ազատվել
կամ բացակայել աշխատանքից, արձակվել ուսումից` զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով,
3
ստանալ
առողջական վիճակի հետազոտության արդյունքների օրինակը բժշկական հաստատությունից՝ 5-օրյա ժամկետում,
4
ստանալ
պիտանիության մասին եզրակացության օրինակը զինվորական կոմիսարիատից՝ 3-օրյա ժամկետում,
5
բողոքարկել
տեղական զորակոչային հանձնաժողովի, հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները ՀՀ պաշտպանության նախարարությանը դիմելով կամ դատական կարգով,
6
ազատվել
կամ տարկետում ստանալ պարտադիր զինվորական ծառայությունից,
7
ստանալ
բուժում անվճար և առաջնահերթ կարգով՝ անհրաժեշտության դեպքում:
Զորակոչիկները պարտավոր են ներկայանալ հաշվառման զինվորական կոմիսարիատ ծանուցագրում նշված ժամկետում:
բժշկական
զննություն
Առողջական վիճակի հետազոտությունը
ներառում է
արտաքին մարմնական զննում
ուժաչափություն (դինամոմետրիա)
մարդաչափություն
կանխարգելիչ պատվաստումներ՝ համաձայն պատվաստումների ազգային օրացույցի
սիֆիլիսի որոշում
արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում (սպիրոմետրիա)
արյան խմբի եւ ռեզուս պատկանելության որոշում՝ զինգրքույկում պարտադիր նշումով
կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն
մեզի եւ արյան ընդհանուր քննություն
էլեկտրասրտագրում
որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
տուբերկուլինային մաշկային փորձ
Զորակոչիկներն իրավունք ունեն ստանալ տեղեկություններ բուժհաստատություններից առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:

Զորակոչի ենթակա քաղաքացիներն
իրավունք ունեն.

1
անցնել
բուժզննություն գաղտնիության պայմաններում, առանց կողմնակի անձանց ներկայության,
2
ներկայացնել
գանգատները բժշկական հանձնաժողովի անդամներին,
3
ենթարկվել
լրացուցիչ հետազոտության,
4
ուղեգրվել
ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություն ախտորոշումը լրացուցիչ ճշտելու կամ հակասությունները վերացնելու նպատակով:
Ինչպե՞ս
Բողոքարկել
Ծառայության ընթացքում
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում կարելի է բողոքարկել դատական կարգով կամ էլ վերադասության կարգով ՀՀ պաշտպանության նախարարին՝ 2 ամսվա ընթացքում:
.
Կարևոր է իմանալ
Վերադասության կարգով ներկայացված բողոքները մերժելու դեպքում զինծառայողները, զորակոչիկները կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչը կարող են բողոքարկել դատական կարգով:
Դատական և վերադասության կարգով կարող են բողոքարկվել նաև վերը նշված մարմինների գործողությունները և անգործությունը:
0 8000 12 11
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի թեժ գիծ
Իրազեկման արշավը և սոցիալական գովազդը պատրաստվել են Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում:

Արտահայտված տեսակետները եւ մեկնաբանությունները հեղինակներինն են եւ հնարավոր է, որ չհամապատասխանեն Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) տեսակետներին:
Made on
Tilda